«Հայաստանի կառավարությունը Հյու­սիսային և Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյուն­քում սեփականազրկված Գայանե Թադևոսյանին մինչև օգոստոսի 16-ը պետք է վճարի մոտ 140 հազար եվրո­յին համարժեք դրամ: 

Նշենք, որ Գա­յանե Թադևոսյանը, ներպետական բոլոր դատարաններով անցնելով և արդյունքի չհասնելով, փաստաբան Արա Ղազարյանի օգնությամբ դիմել էր ՄԻԵԴ: 

Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը իր սեփականության իրավունքին չի իրա­կանացվել օրենքի հիման վրա, եղել է ոչ համաչափ և չի հետապնդել հան­րային շահ: 

Գործի քննության արդ­յունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ: 

Բացի այս, դիմումատուն պա­հանջել է 104 մլն 61 հազար դրամ փոխհատուցում՝ նյութական վնասի, 5000 եվրո փոխհատուցում՝ ոչ նյութա­կան վնասի և 4 մլն դրամ՝ կատարված ծախսերի և ծախքերի համար: 

Սակայն, հաշվի առնելով ՀՀ կառավարու­թյան առարկությունները, Եվրոպա­կան դատարանը դիմումատուի պա­հանջը բավարարել է մոտ 140 հազար եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, և 3000 եվրո՝ կատարված ծախսերի և ծախքերի համար»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել