Իտալիայի նախագահ Սերջո Մաթարելան «Կենսաթոշակային բարեփոխումների» մասին օրենք է ստորագրել, որը ընդունել է Իտալիայի խորհրդարանը:

Նոր օրենքի համաձայն՝ իտալացիները 5 տարի վաղ կանցնեն թոշակի: Իտալիայում թոշակի անցնելու տարիքը 67-ն էր, իսկ օրենքից հետո դարձել է 62: Սա կգործի այն դեպքում, եթե անձն իր կյանքի ընթացքում 38 տարի աշխատել է: Ստացվում է, որ յուրաքանչյուրը, ով սկսել է աշխատել մինչ 29 լրանալը, կարող է թոշակի անցնել 62 տարեկանից:

Միևնույն ժամանակ տարեցներին ավելի քիչ աշխատանքային փորձ  է պետք. օրինակ՝ 70 տարեկանում 30 տարվա փորձը բավարար է: Օրենքը սկսելու է գործել ապրիլից մասնավոր ոլորտի համար, իսկ օգոստոսից՝ պետական ոլորտի համար:

Կառավարության կարծիքով այս քայլը կնպաստի երկրի տնտեսական կայունացմանը:

Սակայն սա դեռ ամենը չէ. թոշակների մասին օրենքի հետ միաժամանակ նախագահը ստորագրել է հիմնական եկամուտների մասին օրենք: Այս նոր օրենքը նախատեսում է, որ սոցիալապես անապահով իտալացին կստանա  €780, իսկ ընտանիքը՝ €1032:

Լուիջի դի Մայոյի խոսքերով՝ այս նոր օրենքը կնպաստի, որ ոչ ոք ուղղակի անգործ չմնա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել