Bravo.am-ը գրում է.
«Womens Club» հումորային նախագծի թիմին, ինչպես գիտեք, միացել է Արենա Զեյնալյանը: Գործնական առաջարկը «Միսս հայուհի 2018»-ի համար անսպասելի է եղել, որին սիրով համաձայնել է: Նա ներկայանում է իր իսկ կերպարով:
Առաջին բեմելը Արենան բավականին հաջողված է համարում. «Տաղանդավոր դերասաններ են աշխատում նախագծում եւ ինձ շատ ջերմ ընդունեցին: Իսկ քննադատություններ գուցե արդեն կան, բայց դեռ չեմ հետեւում: Ժամանակը ցույց կտա: Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա:
Առաջին ելույթին անդրադառնալով`մոդելը նաեւ նշել է, որ նախքան բեմ բարձրանալը եւ բեմի վրա երբեք անհանգստություն չի ունենում: Գուցե մի փոքր մտահոգություն, ինչն էլ շատ շուտ անցնում է: Հանդիսատեսից միայն դրական էներգիա է ստացել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ