Լոնդոնը Վաշինգտոնի խնդրանքով Իրանի դեմ ԱՄՆ պատերազմին չի մասնակցի: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ջերեմի Հանթը՝ հաղորդում է Reuters-ը:

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի ամենամոտ դաշնակիցն է, ուստի կողմերը մշտապես շփվում են և ուշադիր ուսումնասիրում են բոլոր պահանջները: «Չեմ կարող պատկերացնել այնպիսի իրավիճակ, որտեղ նրանք խնդրում են, կամ մենք համաձայն ենք որոշակի քայլեր ձեռնարկել պատերազմի համար»,- ասել է Հանթը:

Մեծ Բրիտանիան անհրաժեշտ է համարում, որ Իրանը պահպանի միջուկային գործարքի պայմանները, որպեսզի ապահովի Մերձավոր Արևելքում միջուկային զենքի բացակայությունը: Լոնդոնն այս դիրքորոշումը հայտնում է իր դաշնակիցներին Եվրոպայում, հատկապես Ֆրանսիային և Գերմանիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել