Եթե երիտասարդ ժամանակ կանայք փորձում են իրենց համար ամենալավն ընտրել՝ կոսմետիկան, հագուստը, ժամանցը, ապա տարիների ընթացքում մեծ մասի շրջանում առաջանում է «քեզ վրա խնայելու» համախտանիշ:
Եվ այստեղ խնդիրը ֆինանսական դրությունը չէ, այլ ինքնազոհությունը:
Ինչո՞վ է սպառնում սեփական անձի համար տնտեսելը: Տղամարդիկ այդ վարքը սարսափելի են համարում, ոչ թե ռացիոնալ:
Կանանց սխալը
Արի նախ հասկանանք՝ ինչ է քեզ վրա խնայելը: Տնտեսելն այն է, երբ կինն ունի շամպուն, մեկ նոր զուգագուլպա, մեկ զույգ կոշիկ՝ ամեն սեզոնի համար, 2 զույգ ներքնազգեստ՝ փոխելու համար՝ սև ու սպիտակ: Կարող են այլ իրեր ևս լինել, բայց դրանք բոլորը հին են, ոչ գրավիչ, ավելի շուտ տգեղացնում են նրան, իսկ նորի համար նա ափսոսում է:
Ահա շատ կենսական օրինակ: Կինը խանութ է գնում, գնում է մթերքներ կամ իրեր երեխաների, ամուսնու, կատվի, հարազատների համար, իսկ իր համար կա՛մ արդեն փող չի մնում, կա՛մ նա մտածում է. «Մեկ ուրիշ անգամ: Այսօր կհարմարվեմ»: Եվ այդպես ամեն անգամ: Իհարկե, չի կարելի մտերիմների համար փողն ափսոսալ: Պետք է աշխատել բյուջեն այնպես հաշվարկել, որ հնարավոր լինի սեփական պահանջմունքներն էլ բավարարել:
Խոսքն այն տնտեսման մասին է, երբ թերություններով զուգագուլպան կարվում է կամ տաբատի տակից է օգտագործվում, երբ ներքնազգեստն արդեն խունացած է, երբ զգեստապահարանում անհամատեղելի հագուստ է և 1 զգեստ դուրս գնալու համար, որոնք կրում ես տարին մեկ անգամ հյուր գնալիս, երբ նոր սևաներկ գնելու ժամանակն է, բայց ավելի կարևոր ծախսեր են առաջանում… Եվ այդ կարևոր ծախսերը միշտ կան:
Հաճախ լինում է, որ փող կա, բայց կինը գնում է խանութ, ընտրում է իրեն դուր եկած իրը, երկար շուռումուռ է տալիս ձեռքերի մեջ, բայց թողնում է և գնում է՝ իր բյուջեն հերթական լվացող միջոցի վրա ծախսելու կամ որոշում է սպասել. գուցե ինչ-որ ավելի գեղեցիկ և ավելի որակյալ բան լինի: Բայց նա ապագայում էլ ոչինչ չի գնի: Կանայք, ովքեր իրենց վրա խնայում են, հավանաբար արդեն ճանաչեցին իրենց:
Կա փողը ռացիոնալ ծախսելու հասկացություն, բայց այն ոչ մի կերպ կապված չէ նրա հետ, որ քեզ համար առաջին տեղում է ով ասես, բայց ոչ դու: Ինչո՞վ է հղի կնոջ այդպիսի վերաբերմունքն իր հանդեպ: Իր վրա տնտեսելը ժամանակի ընթացքում սովորության և պաթոլոգիայի է վերածվում, որը շատ դժվար է բուժել:
Իր վրա խնայելու հետևում մեծ վախ և մեղքի զգացում է. «Հիմա ես կծախսեմ, իսկ հանկարծ վաղը փող պետք լինի ավելի կարևոր բանի համար: Ստացվում է՝ ես եսասեր եմ, ով ոչ ոքի մասին չի մտածում»: Եվ այս վախը երեխա ժամանակից է գալիս: Կինն ուզում է անմեղ մնալ: Նա վախենում է, որ իրեն, ինչպես երեխա ժամանակ, կնախատեն, կամ ամուսինը նորից սկանդալ կսարքի:
Կանայք, ովքեր իրենց վրա խնայում են, կորցնում են հմայքը: Նրանց կյանքը լցվում է ծախսերի մասին հոգսերով, և փողոցում արտահայտվում է հոգնածություն և դժգոհություն կյանքից: Նրանք նախանձի և չարության զգացում են ունենում կանանց հանդեպ, ովքեր ավելին ունեն, քան իրենք: Այստեղից՝ մշտական դյուրագրգռություն և կանացիության բացակայություն: Իսկ դա բաժանությունների ամենահաճախ հանդիպող պատճառներից է:
Տղամարդկանց հետաքրքրությունն այդպիսի կանանց հանդեպ կորում է: Նրանք կարող ենք նրանց օգտագործել, բայց ոչ ավելին: Եվ մի սպասիր, որ եթե դու քեզ վրա խնայես, նա քեզ նվերներ կանի և տարբեր անակնկալներ: Նրա համար իմաստ չկա ծախսելու նրա վրա, ինչն էժան արժե: Եվ քո տնտեսելու ցանկությունը նա ընկալում է որպես քեզ հետևելու ցանկության բացակայություն: