«Մամուլում և քաղաքական կուլիսներում լայնորեն քննարկվում է, որ իշ­խող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության կազմում կուսակցության կարկառուն անդամներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի չհայտնվելը պայ­մանավորված է վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթով:

Ավելին՝ ըստ նույն աղ­բյուրների, Ն. Փաշինյանը ՔՊ համաժողո­վին նախորդած վարչության նիստի ժամանակ ասել է. «Էդ ի՞նչ ձև է ընդհանրա­պես իրեն պահում, ասեք դրան՝ աչքիս չերևա»: 

Թվում էր, թե այսքանից հետո Հ. Սարգսյանը, գոնե որոշ ժամանակ, կխուսանավի աչքի ընկնել այս կամ այն պատ­մությամբ, բայց արի ու տես, որ՝ ոչ: 

Այս շաբաթ Ազգային ժողովում կառավարու­թյան հետ հարցուպատասխանի ժամանակ Հայկ Սարգսյանը որոշեց ոչ թե Ն. Փաշինյանի աչքին երևալ, այլ թիկունքի հետևում «հնդկական կինո» նկարել: 

Մինչ պատգամավորները հարցեր էին ուղղում կառավարության ներկայացուցիչներին, հուզիչ տեսարան էր կառավարու­թյան համար նախատեսված վերջին նստարանին, հանդիպել էին Սարգսյան եղբայրները: 

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը, որը մշտապես Փաշինյա­նի կողքին է և նաև կառավարության հետ հայտնվում է խորհրդարանական դահլի­ճում, հենց այդտեղ հանդիպեց երկվորյակ եղբորը: Եվ Սարգսյանները որոշեցին ախ­պերներով սելֆիախառն իրենց անմա­հացնել քաղաքական թիվ մեկ դահլիճում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել