Անժխտելի է՝ 1918թ․ մայիսի 28-ը կարևոր է հերոսամարտերի արդյունքում դարերի ընդմիջումից հետո պետականությունը վերականգնելու տեսանկյունից։ 

Միևնույն ժամանակ, արդեն շուրջ մեկ դար հեռվից՝ Երրորդ հանրապետության պատմության հանգուցային շրջափուլում, նույնքան անժխտելի է Առաջին հանրապետության օբյեկտիվորեն կարճատև ընթացքի, դրա ընդհատման հետևանքների ճշգրիտ գնահատականն ու վերլուծությունը։ 

Մենք պետականության արժևորման ու գնահատման միանգամայն այլ մակարդակում կլինեինք, եթե․․․
Մեր անկախ հանրապետությունը զարգացման միանգամայն այլ շրջափուլում կլիներ, եթե․․․ 
Այո՛, պատմությունը պայմանական եղանակ չի սիրում, բայց մեզ նման ժողովուրդների համար գոնե սեփական պատմությունից դասեր չքաղելն ուղղակի աղետաբեր կարող է լինել։

Փառք ու պատիվ բոլոր նրանց, ում շնորհիվ մեզ է փոխանցվել պետականության, անկախ պետականության փարոսը, որը պարտավոր ենք մեծ նվիրվածությամբ, պատասխանատվությամբ ու հայրենասիրությամբ ԱՆՄԱՐ վիճակում փոխանցել հաջորդ սերունդներին՝ երաշխավորելով արդեն դարերի ԱՆԿԱԽ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ անխափան հաղթարշավը:

Շնորհավո՜ր Հայաստանի առաջին հանրապետության օրը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել