168.am-ը գրում է.

Ռեֆորմիստների կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հեղափոխության ավերիչ ձեռքը հասավ ԵՊՀ ռեկտորի պաշտոնին: Համատարած ատելության և ճնշումների մթնոլորտում Փաշինյանի կառավարությունը չի կարողանում համակերպվել այն պաշտոնյաների գոյության հետ, ովքեր չեն քայլել և չեն հեղափոխվել:

Բոլշևիկյան մեթոդներով աշխատող վարչակազմը այսօր չհանդուրժեց նաև Արամ Սիմոնյանին: Չդիմանալով ճնշումներին՝ շատ-շատերը կարող են կրկրնել Արամ Սիմոնյանի քայլը և հրաժարվել իրենց պաշտոններից միայն այն պատճառով, որ իրենք հեղափոխական չեն: Ռեֆորմիստների կուսակցությունը խստորեն դատապարտում է յուրաքանչյուր տեսակի ճնշման դրսևորում այլախոհ մարդկանց հանդեպ:

Այն հայտնի պնդումները, թե ով չի մասնակցել հեղափոխությանը տեղ չունի նոր Հայաստանում կամ կարող է գնալ խաշ ուտելու, արդեն կրում են գործնական բնույթ, և դառնալով չափազանց վտանգավոր երևույթ, խորացնում են հասարակության մեջ առկա բաժանարար գծերը, որոնք գծվեցին 1 տարի առաջ»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել