«Թավշյա հեղափոխությունն օբյեկտիվորեն նոր իրավիճակ ստեղծեց, ինչը ենթադրում էր, որ Արցախն ու առհասարակ հայկական երկու հանրապետությունների հարաբերու­թյունները պետք է ադապտացվեն նոր իրողություններին: Հեղափոխության հաղթանա­կից հետո թվում էր՝ Հայաստանի նոր իշխա­նությունը ռացիոնալ քաղաքականության կողմնակից է ու օբյեկտիվորեն հասկանում է, որ հայաստանյան սցենարն Արցախ «ար­տահանել» չի կարելի: 

Նույնիսկ քաղաքագի­տական համեստ գիտելիքներ ունեցող մար­դիկ հասկանում են, որ առաջնագծում քա­ղաքական ցնցումներ հրահրելը հղի է ան­դառնալի հետևանքներով:

Փաշինյանի ռացիոնալ մոտեցումը նույնքան տրամաբանական արձագանք ստացավ Ստեփանակերտից. Բակո Սահակյանը կայացրեց մի քանի սկզբունքային կադրային որոշումներ ու հայտարարեց, թե իր թեկնածությունը չի առաջադրելու հաջորդ տարի նշանակված նախագահական ընտրություններում:

Թվում էր՝ ներդաշնակ հարաբերություննե­րի բանաձևը գտնված է, սակայն Հայաստանի խորհրդարանական ընտրությունների քարո­զարշավի ժամանակ Սասուն Միքայելյանի հայտնի աղմկահարույց հայտարարությունը կոշտ հակազդեցության արժանացավ Արցախի քաղաքական ու ռազմական շրջանակների կողմից, ինչին հաջորդեցին Նիկոլ Փաշինյանի բավականին իմպուլսիվ քայլերը, որոնց հետևանքով, ըստ էության, պաշտոնանկ արվեց ԼՂՀ ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը: Եվ հիմա փաստն այն է, որ հեղափոխու­թյան հաղթանակից մեկ տարի հետո Նիկոլ Փաշինյանը չի գտել ոչ միայն արտաքին գործընկերների, այլ նաև՝ Արցախի իշխանու­թյունների հետ բնականոն հարաբերություն­ներ հաստատելու բանաձևը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել