Armsport.am-ը գրում է․

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարծիք է հայտնել, որ մեկ մրցաշրջանի ընթացքում 20 գոլի հեղինակ դառնալը բարդ է։

«Ֆուտբոլը շատ է փոխվել։ Ես մեծացել եմ՝ հետևելով մեծագույն լեգենդների՝ Ալեսանդրո Դել Պիեռոյի, Լուիշ Ֆիգուի, Ֆրանչեսկո Տոտիի և այլոց խաղին։ Նրանք չեմպիոններ էին, լավագույններն աշխարհում, բայց նրանցից շատերը մեկ մրցաշրջանում 20 գոլ չէին խփում։ Այժմ վիճակագրական տվյալները, թվերը դարձել են խաղը գնահատելու միակ տարբերակը։

Մի կողմից դա լավ է, ժամանակակից ֆուտբոլի էվոլյուցիայի մի մասն է։ Սակայն մենք մոռանում ենք, որ բարձրակարգ ֆուտբոլիստներին 20 գոլից ավելի խփելը բարդ է։ Թոփ-թիմերի միջև տարբերությունն աստիճանաբար կրճատվում է, ինչն էլ ավելի է բարդացնում խաղը։ Մեսսիի և Ռոնալդուի ցուցանիշները, աշխատանքը ոչ թե նորմա են, այլ բացառություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել