Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը համակարծիք չէ այն տեսակետի հետ, թե արցախյան հակամարտության շուրջ բանակցությունները ժամանակի անիմաստ կորուստ են, քանի որ որևէ արդյունք չեն տալիս, Ադրբեջանն էլ մտադիր չէ գնալ խաղաղության ճանապարհով։

«Ադրբեջանը շատ բանի կարող է չուզենա գնալ, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է դադարեցնենք մեր ջանքերը»,- Արցախում  Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Նա տեղյակ է, որ Արցախ-Ադրբեջան շփման գծում ժամանակ առ ժամանակ սադրանքներ են լինում, բայց միևնույն ժամանակ նկատեց, որ 2-3 տասնամյակ է՝ սահմանին լարվածություն կա։

«3 տասնամյակ է բանակցություններ կան, որոնք որևէ էական վերջնարդյունք չեն տվել, սա նշանակո՞ւմ է, որ պետք գնահատենք որպես անիմաստ գործընթաց և դադարեցնենք։ Պետք է ջանքերը շարունակել, փորձել քաղել հայանպաստ լուծումներ։ Ամենակարևորը՝ չմոռանանք, որ ցանկացած բանակցություն, ի վերջո, պատերազմից լավ է»,- շարունակեց ԱԺ նախագահը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել