Ձեռքը բռունցք անելու ժամանակ դուք չեք մտածում, թե ինչպես եք անում, իսկ մարդիկ դա անում են տարբեր ձևերով։ Ոմանք բութ մատը դնում են վերևում, իսկ ոմանք էլ պահում են ձեռքի մեջ։

Ձեռքը բռունցք արեք և ուշադրություն դարձրեք, թե որտեղ է գտնվում բութ մատը։

Բութ մատը թաքնված է

Դուք ամաչկոտ և փխրուն մարդու տպավորություն եք թողնում, այդ պատճառով շատերը ձեզ թերագնահատում են և փորձում օգտագործել։ Ուղղակի նրանք չգիտեն, որ դուք կարող եք պաշտպանել ձեր իրավունքները։ Ձեզ համարում են շատ իմաստուն մարդ, այդ պատճառով հաճախ են դիմում ձեր խորհրդատվությանը։

Բութ մատը փակում է մնացած մատները

Դուք շատ ինքնավստահ մարդ եք, գիտեք ձեր արժեքը և երբեք չեք դավաճանում ինքներդ ձեզ։ Սա եսասիրություն չէ, ուղղակի դուք հարգում եք և՛ ձեզ, և՛ մնացած մարդկանց, այդ պատճառով էլ միշտ պատրաստ եք հոգ տանել հարազատ մարդկանց մասին։ Մնացածից դուք տարբերվում եք աշխատասիրությամբ և նպատակասլացությամբ, այդ պատճառով դուք կարող եք մեծ բարձունքների հասնել։

Բութ մատը վերև

Դուք մեծ էմպատ եք և ի սրտե կարողանում եք կարեկցել ուրիշների վշտին։ Ձեր բարությունը սահմաններ չունի, այդ պատճառով դուք շատ խոցելի եք և շատ դժվար եք տանում անարդարությունը։ Դուք միշտ պատրաստ եք օգնության հասնել, սակայն մի մոռացեք ձեր մասին։ Եթե ամեն ինչ սրտին մոտ ընդունեք, ապա կարող եք առողջական խնդիրներ ունենալ։ Դուք նաև հիանալի հումորի զգացողություն ունեք և բարձր ինտելեկտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել