Կոտայքի մարզում՝ Գեղադիր-Հացավան ճանապարհի 7-րդ կմ-ին, «ԳԱԶ-31105» մակնիշի ավտոմեքենան հունիսի 20-ին՝ ժամը 19.00-ին, բախվել է շինարարական աշխատանքներ կատարող JCB ZCX SITE էքսկավատորին, ինչի հետևանքով «ԳԱԶ-31105»-ի ուղևոր, 1981թ. ծնված Արտաշես Հայրապետյանը տեղում մահացել է։

Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ձեռնարկվում են միջոցառումներ «ԳԱԶ-31105»-ի վարորդի ինքնությունը պարզելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել