Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 150 գ
- ձու - 2 հատ
- թթվասեր - 500 գ
- սոդա - 1 թ/գ
- ալյուր - 900 գ
- Կրեմի համար՝
- ձու - 3 հատ (դեղնուց)
- շաքարավազ - 1 բաժակ
- կաթ - 400 մլ
- կակաո - 4 ճ/գ
- խտացրած կաթ եփված - 2 տուփ
- կարագ - 500 գ
Պատրաստման եղանակը
Սկզբից պատրաստում ենք կրեմը. լցնում ենք դեղնուցները կաթսայի մեջ, ապա ավելացնում ենք շաքարավազը, կաթը և կակաոն ու լավ խառնում։
Դնում ենք կաթսան միջին կրակի վրա ու անընդհատ խառնելով եփում ենք, մինչև պղպջակներ առաջանան (բայց չենք եռացնում) ու հանում ենք կրակի վրայից։
Սենյակային ջերմաստիճանի կարագը հարում ենք եփած խտացրած կաթի հետ։
Ավելացնում ենք շոկոլադե կրեմը, լավ խառնում և սառեցնում։
Այժմ անցնում ենք խմորի պատրաստմանը. կարագը հարում ենք և ավելացնում ձուն` հատ-հատ։
Թթվասերը սոդայի հետ խառնում ենք, մինչև թթվասերի մեջ պղպջակներ առաջանան, այնուհետև ավելացնում ենք կարագով ու ձվով զանգվածին։
Աստիճանաբար ավելացնում ենք մաղած ալյուրը (մոտավորապես 5x250 մլ բաժակ) և խմոր ենք հունցում։
Խմորը բաժանում ենք 8-12 մասի։
Յուրաքանչյուր մասը բարակ գրտնակում ենք։
Թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե, մինչև բաց ոսկեգույն երանգ ստանանք։
Հանում ենք առաջին շերտը և քանի դեռ տաք է վրան կրեմ ենք քսում, այնուհետև նույնը անում ենք մնացած շերտերի հետ։
Եզրերը կտրում ենք (եթե կլոր ափսեի մեջ ենք մատուցելու, կարող ենք կլոր կտրել) և հավասարեցնում։
Այնուհետև ձևավորում ենք քերած շոկոլադով, թողնում 2-3 ժամ։
Ապա կտրում ենք և վայելում։

Կարող ենք շոկոլադի փոխարեն կտրված եզրերի փշրանքներով զարդարել։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել