Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Երևանում է և Ինստագրամում պարբերաբար նոր լուսանկարներ է հրապարակում հայրենիքից։
Ապրիլի 24-ին նա այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և Ինստագրամում տեղադրած լուսանկարին կից գրել, որ միշտ երազել է կյանքում գոնե մեկ անգամ թողնել բոլոր գործերն ու ապրիլի 24-ին լինել հայրենիքում` ծաղիկներ տանելու և հարգելու ցեղասպանության զոհերի հիշատակը։
Մեկ այլ լուսանկարին կից նա գրել է, որ հարազատ Երևանում է, որը շատ գեղեցիկ է։ Երեկ էլ բարի լույս է մաղթել իր հետևորդներին` Հանրապետության հրապարակում արված լուսանկարով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



