Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով քրգործ է հարուցվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է ապրիլի 12-ին Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը՝ կեսօրին, Մովսես գյուղի բնակիչ, 70-ամյա Անատոլի Ավալյանը իր վարած ВАЗ 2121 նկնիշի 34 ZՏ 699 համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի բանուկ մասից դուրս էր եկել և մոտ 60 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում:

Վթարի հետևանքով Ա. Ավալյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր, համագյուղացի, 61-ամյա Շուշանիկ Մկրտումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր ՀՀ ՊՆ Բերդի հոսպիտալ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 21-ին, Շ. Մկրտումյանը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է:

Դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Ժամանել էր նաև ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գարիկ Դալաքյանի գլխավորությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել