«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից և դրոշի հայտնի պատմությունից հե­տո «Ժամանակ»-ին հե­տաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնա­վորապես՝ մաքսատան մի­ջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել: Տեն­դեր է հայտարարվել հաղ­թող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը և մատակարարեր դրոշների պատվան­դանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսա­տան «լքված» դրոշը: 

Ուշագ­րավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաև ՊԵԿ նա­խագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամա­նակ որևէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճա­կը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել և պատրաստվում էին դրոշը կարգի բերել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել