Լուսանկարված գերծանր սև խոռոչին հավայան անուն են տվել։ Հիշեցնենք, որ այս շաբաթ, շնորհիվ ԱՄՆ-ից աղջիկ գիտնականի, հաջողվել է լուսանկարել M87 գալակտիկայի սև խոռոչը, որը գտնվում է Երկրից 53 մլն լուսային տարի հեռավորության վրա։

Հիլո քաղաքի Հավայան համալսարանի պրոֆեսոր Լարի Կիմուրան տիեզերական օբյեկտը անվանել է Powehi: Հավայերենից թարգմանած դա նշանակում է «անսահման ստեղծագործության զարդարված մութ աղբյուր» կամ «զարդարված անհատակ մութ ստեղծագործություն»։ Այս անվանումը վերցվել է հավայացիների անտիկ «Կումուլիպո» առասպելից, որը խաղաղության և հավատի ստեղծման մասին է։

Ողջ աշխարհի աստղագետները նշել են, որ որ այդ անվանումը համապատասխանում է սև խոռոչին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել