«Շուտով կլրանա թավշյա հեղափոխության մեկ տարին, և, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբ­յուրները, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր նշանակած պաշտոնյաներից հաշվետվություններ է պահան­ջել՝ գործունեության այս մեկ տարվա արդյունքների մասին (իսկ ումից դեռ չի պահանջել, առաջիկա օրերին պա­հանջելու է): 

Ընդ որում, նա հանձնարարել է հաշվետվությունները ներկայացնել շատ հստակ՝ արդյունքների մա­սին կոնկրետ ցուցանիշներով: Միաժամանակ Փաշինյանն այդ գերատեսչությունների գործունեության արդյունք­ների վերաբերյալ իր աղբյուրների միջոցով է տեղեկություններ ստացել, որպեսզի հետագայում համադրի ներկայացվածն ու իր ունեցածը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ այդ հաշվետվություններն ուսումնասի­րելուց հետո հնարավոր է, որ ՀՀ վարչապետը կոնկրետ անձանց վերաբերյալ որոշումներ կայացնի: 

Մեծ է հավա­նականությունը, որ առաջիկայում հնարավոր է՝ շատերը պաշտոնանկ արվեն, քանի որ նրանք ուղղակի տեղ են զբաղեցնում առանց կոնկրետ արդյունք ապահովելու»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել