Արդեն քանի տեղ գրառումներ եմ տեսնում, որոնցում համեմատականներ են տարվում Զելենսկու ու Կարգին Հայկոյի միջև։ Անկախ իմ անձնական վերաբերմունքից թե՛ առաջինի ու թե՛ երկրորդի հանդեպ՝ իրենք իրար հետ այնքան համեմատելի են, որքան, ասենք, Գևոն ու Հայկոն։ Հլը վերջիններս իրենց կերտած պերսոնաժների տեսակետից ավելի շատ ընդհանրություն ունեն։
Որպեսզի պարզ լինի, որ չեմ գրում սա Հայկոյի տաղանդը նսեմացնելու նպատակով, կարող եմ ասել, որ ինձ համար լրիվ ընդունելի կլիներ, օրինակ, Գալուստյանի հետ Հայկոյին համեմատելը։ Հա, Միշան, վստահաբար, ավելի տաղանդավոր ա, բայց համեմատության եզրեր կան։ Երկուսն էլ լավ են կերպար ստեղծելու հարցում, երկուսն էլ, փաստացի, հեռու են հեղինակային հումորից, ինտելեկտուալ հումորից՝ նույնպես։ Չէ, իրանց արածն էլ ա խնդալու, ուղղակի մեկի համար մի ողջ թիմ է գրում, մյուսն անեկդոտներ էր բեմադրում։ Լրիվ ընդունելի է, բայց նույնը չէ, ինչ հումոր գրելը։
Զելենսկին լուրջ տղա ա։ Ինքը ավելի շատ Գարիկ Մարտիրոսյան ա։ Որևէ բանով չի զիջում իրեն իմ ընկալմամբ։ Դա, իհարկե, չի նշանակում, որ լավ նախագահ կլինի, բայց դե մենք մեր դարդերն ունենք, այն էլ՝ ինչքան, նենց որ, թող ում ուզում են, ընտրեն, զահլա չկա։