Սիրելի՛ համաքաղաքացիներ,

Այս պահին քաղաքում, հատկապես դրա որոշ հատվածներում տարածվել է անհրապույր և առաջին հայացքից քիմիական ծագում կամ բնույթ ունեցող բուրմունք, որը խուճապ է առաջացրել բնակիչների շրջանում:

Ցանկանում եմ տեղեկացնել, որ պատճառները պարզելու նպատակով անմիջապես կապ եմ հաստատել իրավասու մարմինների հետ և պարզել, որ, համաձայն մինչ այս կատարած ուսումնասիրությունների, տարօրինակ բուրմունքի աղբյուրը Էջմիածնի տարածքում չի գտնվում (ըստ նախնական վարկածի՝ հոտը քամին բերում է Մասիս քաղաքի շրջակայքից), քաղաքում որևէ վթար տեղի չի ունեցել:

Ավելին` ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետ-քիմիկոսներն արդեն ստուգել են օդում վտանգավոր քիմիական էլեմենտների առկայությունը և պարզել, որ կյանքի կամ առողջության համար վտանգավոր գազեր կամ այլ նյութեր մթնոլորտում առկա չեն:

Այնպես որ, սիրելի՛ համաքաղաքացիներ, անհանգստանալու և, առավել ևս, խուճապի մատնվելու կարիք չկա. ամեն ինչ գտնվում է վերահսկողության ներքո, և բոլորիս հուզող այդ հոտը շուտով կանհետանա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել