Լուրեր են պտտվում, որ Մեգան Մարքլն իր առաջնեկին լույս աշխարհ կբերի «Ֆրիմլի Պարկ» հիվանդանոցում, հաղորդում է Daily Mail-ը։

Մեգան Մարքլին հիվանդանոցում սպասում են մոտ օրերս: Անձնակազմին հանձնարարված է աշխատել առանց հանգստյան օրերի, քանի որ ցանկացած պահի Մեգան Մարքլին ընդունելու և պատշաճ օգնություն ցույց տալու կարիք կարող է առաջանալ:

Նշենք, որ որ այդ հիվանդանոցում են լույս աշխարհ եկել արքայադուստր Դիանայի երկու որդիները՝ Ուիլյամն ու Հարրին: Այդ նույն հիվանդանոցում է ծնվել նաև արքայադուստր Աննայի առաջնեկը՝ Փիթեր Մարկ Էնդրյու Ֆիլիպսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել