Armeniasputnik.am-ը գրում է.

Հայաստանը չպետք է ընդառաջ գնա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի ընտրությանը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է քաղաքական գործիչ, Դեմկուսի նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի շուրջ ստեղծված խնդրից։

«Հայաստանը չպետք է համաձայնի  ՀԱՊԿ նախագահի բելառուս թեկնածուին։ Ես ճիշտ կհամարեի, որ մեր ղեկավարությունը ընդառաջ չգնար այս առաջարկին, պահպանի իր դիրքորոշումը, արդյունքում Սեմերիկովը կպահպանի իր դիրքը և շարունակի ղեկավարել մինչև հաջորդ ընտրություններ»,- ասել է Սարգսյանը։

Ըստ քաղաքական գործչի՝  վարչապետի ասուլիսից հասկանալի դարձավ, որ  հայկական կողմը պատրաստ է կոմպրոմիսի։ Սարգսյանը կարծում է, որ այդ կոմպրոմիսը  չպետք է լինի Բելառուսի թեկնածուին հավանություն տալը։ Դա կոմպրոմիս չի լինի։

Հիշեցնենք` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նոր թեկնածուի մասին փաստաթղթերն ուղարկվել են անդամ երկրներին։ Բելառուսը առաջադրել է Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը։ ՀԱՊԿ անդամ երկրներից Հայաստանն ավելի վաղ համաձայնություն չէր տվել այդ պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի նշանակմանը:

Եթե թեկնածուի շուրջ համաձայնության չգան, ՀԱՊԿ-ն առաջիկա 1 տարում կմնա առանց նոր  գլխավոր քարտուղարի։ Պաշտոնը կղեկավարի  ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:



Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել