Հիմա տեքստս հատուկ խմբագրում եմ, ավելացնելու բան ունեմ։
Երկար մտածում էի` իմ դեմ բարձրացված նոր թեմայի շուրջ արտահայտվել, թե ոչ, բայց որպեսզի ձեզ հստակ ցույց տամ, թե մարդու դեմ ուղղորդված քայլերն ինչպես են լինում, նպատակահարմար գտա ասել։
Երբ դուք կոնտեքստից կտրված բան եք ուզում հրամցնել մարդկանց, կարելի է մտածել, որ Հայ առաքելական եկեղեցում՝ հոգևոր հոր կողքին նստած, եկեղեցու դիրքերի ամրապնդման հարցերը հավատացյալների հետ քննարկելիս, լուծումներ փնտրելիս, եթե ես ազգային արժեքներին ու կրոնին դեմ բան ասած լինեի, կողքիս նստած Տեր Շահեն եկեղեցու անունից ինձ վաղուց արդեն նզոված կլիներ, իմ դավաճան և աթեիստ լինելու հարցն էլ բարձրացրած կլիներ, դուք էլ արդեն այդ ժամանակ այն աստիճան քննարկած կլինեիք, որ բոլորը դրանից վաղուց տեղյակ կլինեին։
Խելոք քայլ էր վերջում թողնել իմ «սա պրոպագանդա է» արտահայտությունը, որպեսզի իրավունք չունենամ մեղադրելու ձեզ զրպարտության մեջ (իբր դե թողել ենք, իբր հասկացողը կհասկանա, որ օրինակ ես բերում), բայց հստակ իմանալով, որ աղմուկ կլինի, որովհետև ոչ ոք մինչև վերջ չի նայելու, շատ դեպքերում` վերնագիրն էլ բավական է։
Անձնականիս և ընտանիքիս մեջ մտաք, հիմա հայրենասիրությանս և հավատքիս մեջ եք մտնում, սպասեմ՝ տեսնեմ՝ հետո որ սրբությանս մեջ եք մտնելու։ Սրբություններս տրորում եք, որովհետև, փաստորեն, ես ձեր սրբությունն եմ տրորել, իսկ թե որն է ձեր սրբությունը, գաղտնիք չէ։
Աստված ձեզ օգնական, խեղճ մարդիկ...