ԱՄՆ վճռաբեկ դատարանը հաստատել է ոստիկանությանը միջնամատ ցույց տալու քաղաքացու իրավունքը՝ այդ արձագանքը համարելով նրա ազատ խոսքի իրավունք: Այս մասին հաղորդում է NPR ռադիոկայանը:

Դատական լսումների ընթացքում հայցվոր Դեբրա Կրուիզ-Գուլյասը պատմել է, որ 2017-ին մեքենայի արագությունը գերազանցելու համար նրան կանգնեցրել է ոստիկան Մեթյու Մինարդը: Նա ցուցաբերել է հանդուրժողականություն և նրան գրել է տուգանք փոքր խախտման համար՝ տրանսպորտային միջոցի կանգառ:

Դրանից հետո, երբ Կրուիզ-Գուլյասը հեռացել է, նա որոշել է ոստիկանին միջնամատ ցույց տալ: Դրա պատճառով Մինարդը նրան կանգնեցրել է երկրորդ անգամ և տուգանք է գրել արդեն արագության գերազանցման համար:

Կրուիզ Գուլյասը որոշել է դիմել դատարան՝ պնդելով, որ ոստիկանին հասցեագրված իր ժեստը պաշտպանում է ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը, և դատարանը պաշտպանել է նրան:

Դատավոր Ջեֆրի Սատոնի որոշման մեջ ասվում է, որ «ցանկացած ողջամիտ սպա գիտի, որ քաղաքացին, որը բարձրացնում է միջնամատը, պաշտպանված է առաջին փոփոխությամբ»: Նա հավելել է, որ կինը օրենք չի խախտել, որը կարդարացներ ոստիկանության աշխատակցի՝ նրան երկրորդ անգամ կանգնեցնելը, իսկ իր գործողություններով «նա իրացրել է ազատ խոսքի իր իրավունքը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել