«Ինչպես հայտնի է՝ Հանրային ռադի­ոյի տնօրենի թափուր մնացած պաշ­տոնի մրցույթի համար ստացվել էր 30 հայտ: Ընդ որում, այդ թեկնածու­ների մեջ նաև հետաքրքիր անուններ էին առկա:

Եվ չնայած մրցույթը չկա­յանալու մասին տարբեր տեղեկու­թյուններին՝ «Ժողովուրդ» օրաթեր­թին հայտնի դարձավ, որ պարզապես դրա անցկացման ժամկետներն են երկարացվելու: Պատճառը մրցույթի վերաբերյալ մեծ ակտիվությունն է. բոլոր թեկնածուների հետ հարցազ­րույցի անցկացումն առաջին հերթին ժամանակատար է, բայց որոշվել է անկախ այդ հանգամանքից՝ հարցազ­րույցն անցկացնել՝ տպավորություն ստեղծելու, թե գործընթացն օբյեկ­տիվ է:

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարներից մեկում տեղե­կացրել էր, որ հիմնական պայքարն ընթանալու է Գարեգին Խումարյանի և Ստեփան Ջաքարյանի միջև: Բայց ըստ նախնական տեղեկությունների ռադիոյի տնօրեն դառնալու է Գարեգին Խումարյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել