Armtimes.com-ը գրում է.
Իմ հրամանով պատմության մասնագետների ներգրավմամբ ստեղծված է հանձնաժողով, որն ուսումնասիրում է դասագրքերում մարտիմեկյան իրադարձությունները խեղաթյուրված ներկայացնելու հարցը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին, որ 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունները ճշգրիտ ներկայացված չեն պատմության դասագրքերում։
Նախարարը նշեց, որ հանձնաժողովի կազմում ներգրավված են մասնագետներ բուհերից ու դպրոցներից, ինչպես նաեւ անձինք, որոնք բարձրաձայնել են այս խնդիրների մասին․
«Հիմա քննարկում է գնում այդ ուղղությամբ։ Կարծում եմ՝ որոշակի լուծումներից հետո նրանք այդ եզրակացությունը կներկայացնեն։ Խնդիրները նաեւ պատմության դասագրքերի հետ են եղել, մասնագետները կտան եզրակացություն»,- ասաց նա։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ