««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` Շիրակի նորանշանակ մարզպետ Տիգրան Պետրոսյանի նշանակումն այդքան էլ հեշտ և հարթ չի ընթացել: Նրա նշանակմանը ներքին կարգով փորձել է խոչընդոտել նախկին մարզպետը, այժմ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանը:

Նա ցանկացել է, որ այդ պաշտոնում նշանակվի Գյումրիում կահույքի սրահներից մեկի սեփականատեր Վարդան Գրիգորյանը՝ ապաքաղաքական անձնավորություն:

Մեր տեղեկություններով` երբ որպես մարզպետի հավանական թեկնածու սկսել է շրջանառվել Պետրոսյանի անունը, Սարուխանյանն իր օրոք մարզպետարան աշխատանքի ընդունված անձանց համոզել է նամակ գրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին` ընդդեմ այդ թեկնածուի:

Սակայն նամակը որևէ ազդեցություն չի ունեցել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմեց Սարուխանյանին, որը հերքեց լուրը. «Ես ինքս եմ Տիգրան Պետրոսյանին առաջարկել, որ ինքը ընդգրկված լինի «Իմ քայլի» ցուցակում: Դեմի որևէ բան չկա: Դրա համար որևէ պատճառ չունեմ»»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել