Ֆրանսիայից և Ավստրալիայից գիտնականների խումբը հանգել է եզրակացության, որ մեղուները, չնայած ուղեղի փոքրիկ չափսին, կարող են պարզ մաթեմատիկական խնդիրներ լուծել։ Այս մասին հաղորդում է The Boston Globe-ը։

Պարբերականի տվյալներով՝ գիտնականները գիտափորձի միջոցով պարզել են, որ մեղուները կարողանում են տրված թվին մեկ միավոր ավելացնել կամ դրանից միավոր պակասեցնել։

Մելբուրնի համալսարանի գիտնական Ադրիան Դայերը նշել է, որ բնության մեջ միջատների կամ կենդանիների հաշվելու ունակությունն ավելի հաճախ է հանդիպում, քան ենթադրվում էր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել