Դառնալով մեծահասակ՝ ցանկանում ես ապրել հանգիստ և հաճույք ստանալ կյանքից։ Սակայն եթե ցանկանում եք երկար ապրել, ապա ապրելակերպի որոշ բաներ ստիպված եք փոխել, որոշ բաներ հեռացնել, իսկ որոշներն էլ՝ ավելացնել։
Առողջ ապրելակերպ
Ճիշտ ժամանակն է առողջ ապրելակերպով զբաղվելու համար։ Խոսքը միայն քաղցրից կամ վնասակար սննդից հրաժարվելու մասին չէ, այլ նաև շարժվելու։ Օրինակ՝ որքան հնարավոր է, շատ քայլեք։ Վնասակար սովորություններից նույնպես պետք է հրաժարվեք։ Ե՞րբ, եթե ոչ հիմա։
Քիչ աղ
Սահմանափակեք աղի օգտագործումը։ Մեծ հասակում թուլանում է աղի համի զգայարանը, և ուտեստին սկսում են աղ ավելացնել։ Աղի չարաշահումը կարող է հանգեցնել հիպերտոնիայի, երիկամների ծանրաբեռնվածության, հոդերի հետ կապված խնդիրների։
Շատ Օմեգա-3
Օմեգա-3-ը ճարպաթթու է, որն առկա է ծովամթերքի և բուսական յուղերի որոշ տեսակների մեջ։ Դժվար է գերագնահատել նրա դերը։ Օմեգա-3-ը հոգ է տանում սրտի առողջության մասին, վերացնում է խոլեստերինը, վերականգնում է ուղեղի ֆունկցիաները, ամրապնդում է տեսողությունը, բարելավում է արտաքին տեսքը։