«ԵՊՀ-ում բավականին անսպա­սելի է եղել հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում Գևորգ Մուրադյանի ընտրու­թյունը: Ոչ միայն այն պատճառով, որ նախապես շրջանառվում էր նախկին ԿԳ փոխնախարար, այժմ պատգամա­վոր Հովհաննես Հովհաննիսյանի անունը, այլև այն, որ նորընտիր նախագահը հին «պլեադայից» է՝ եղել է Կարեն Կարապետյանի խորհրդականը կրթության գծով: 

«Քանի որ վարչապետի ու ՀՅԴ-ի «նեպրիյազնը» գաղտնիք չէր, Կարեն Կարապետ­յանը սիրում էր ասել՝ Լևոն Մկրտչյանն ինձ մոտ նախարար է աշխատում, և փորձում էր իր խորհր­դականին պատրաստել նախարարի պաշտոնին»,- պատմեց կառավարության հնաբնակներից մեկը: 

Գևորգ Մուրադյանը 2017-ի ԱԺ ընտրություննե­րում եղել է ՀՀԿ համամասնական ցուցակի 48-րդ համարը, ինչպես նաև՝ ՀՀԿ խորհրդի անդամ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել