Դիմատետրի գրառումները կը նմանին յաճախ ՕՐԱԳԻՐԻ ամենօրեայ գրառումներուն, ուր կայ քիչ մը ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱՆՔ, քիչ մը ՍԻՐՏ ՊԱՐՊԵԼՈՒ պահանջք, ուրիշին հետ ԿԻՍՈՒԵԼՈՒ բնածին ըղձանք... Այո՛, բնածի՛ն, որովհետեւ ԿԻՍՈՒԵԼՈՎ՝ տխրութիւնը, որ երբեմն կը պատէ մեր հոգին, կը կիսուի...իսկ՝ ուրախութիւնը կը բազմապատկուի՝ զայն ուրիշին հետ բաժնելով... Մարդ արարածը ընկերային արարած է, բոլոր պարագաներուն ալ....եւ նոյնիսկ համակարգիչին դիմաց, ներքին պահանջքը կը զգայ բաժնելու իր ապրումներն ու խոհերը այլոց հետ....գուցէ նաեւ լիցքաթափուելու համար... Իսկ ՈՃԻ ԱՆՄԻՋԱԿԱՆՈՒԹԻՒՆՆ Է, ՈՐ ԲԱԲԱԽՈՂ ՋԵՐՄՈՒԹԻՒՆ ԿՈՒ ՏԱՅ ԳՐԱՌՈՒՄԻՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/yeran.kouyoumdjian/posts/462300367194414?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել