Բիզնեսի ժամանակակից արագությունների և ծավալների պայմաններում օր առ օր, անընդհատ, ավելի ու ավելի է դժվարանում ապրանքանյութական և ֆինանսական միջոցների հաշվառումը: Ճիշտ և վերահսկելի բիզնես վարելը առանց ավտոմատացված համակարգերի արդեն իսկ դարձել է այնքան աշխատատար, որ խլում է գործարարի, կառավարիչների և աշխատակազմի ժամանակի զգալի մասը՝ զրկելով նրանց ավելի արդյունավետ և շահութաբեր աշխատելու հնարավորությունից: Հաշվառման բացակայությունը զրկում է գործարարին իր շահույթը վերահսկելու և այն հնարավորինս մեծացնելու հնարավորությունից: Շատ բիզնեսներ, որոնք կազմակերպված են մոտավոր կերպով, աննկատ հալեցնում են ընկերության կապիտալը և բերում հնարավոր շահութաբեր բիզնեսի մահվանը: Ու սկսում ենք փնտրել մեղավորներ, իսկ նա ամենամոտ տեղում է` մեր ուղեղում:

Ավտոմատացված համակարգերին անցնելուց հետո գործարարները հայտնաբերում են, թե որքան մեծ և հնարավոր շահույթ են բաց թողել մինչ այդ: Շատերը տեսնում են իրենց բիզնեսի բացերը, որոնք արդեն հեշտությամբ վերացվում են, և բիզնեսը դառնում է բազմակի անգամ շահութաբեր: 

Մյուսներին մեղադրելուց առաջ արեք այն, ինչ դուք կարող եք անել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել