The Hollywood Reporter-ի ամենահեղինակավոր կինոքննադատ Թոդ Մակքարթին անվանել է 2018 թվականի լավագույն ֆիլմերի տասնյակը: Առաջին տեղում ռեժիսոր Ադամ Մակքեյնի «Իշխանություն» ֆիլմն է:

Ֆիլմի գլխավոր դերը խաղացել է դերասան Քրիստիան Բեյլը: Նա կերպավորել է փոխնախագահ Դիկ Չեյնին:.

Մասնագետը նշել է դերասանի փայլուն խաղը, իսկ դրաման անվանել է «անխափան և կործանարար երգիծանք»:

Երկրորդ տեղում Ալֆոնսո Կուարոնի «Ռոմա» ֆիլմն է՝ նվիրված 1970-ականների Մեխիկոյին։ Երրորդ տեղում Մարիել Հելլերի «Կարո՞ղ եք դուք ներել ինձ» ֆիլմն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել