Ժողովրդին խաբողները, մոլորացնողները, բարկացնողները, ավանտյուրիստները, ռեակցիոն խմբավորումները, որ իրենցից համարյա ոչինչ են ներկայացնում, գալիք ամիսներին ու տարիներին, պիտի շարունակեն հարվածել Փաշինյանի իշխանությանը, պիտի շարունակեն անտեղի, ավելորդ, աբսուրդ քննադատել, ժողովրդին հիասթափեցնել տալ, իշխանությունների նկատմամբ, ու այդ պրոցեսն արդեն սկսել է։

Բոլոր չհաջողած, պարտված խմբերը, կուսակցություններն այսօր խոսում են ՄԵԾ ակնկալություններից, ժողովրդի կողմից, որ այս իշխանություններն իբր պիտի չկարողանան իրականացնել ու գոհացնել, ու նման ցավալի, տխուր, ու թշնամական քարոզներ անողներն անգրագետներ չեն կամ չկարդացածներ, ընդհակառակը, սրանք շատ ճկուն մանիպուլացիա անողներն են ու ոչ ազնիվները։ Բացատրեմ․․․

Այն ակնկալությունը, որ հարկավոր էր ՀՀԿ-ի քրեաօլիգարխիկ համակարգից ձերբազատվել, ԱՐԴԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ Է։ Դա ՀՍԿԱՅԱԿԱՆ ձեռքբերում է ժողովրդի համար։ Հայ Ժողովուրդը դրանից ավելի ՄԵԾ գոհունակություն չէր կարող ունենալ, ավելին՝ զգալի առաջադիմություն կա, ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ մեջ։ Դա նույնպես ՀՍԿԱ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ Է հայ Ժողովրդի համար, քանի որ կոռուպցիան այն ԿԱՐՄԻՐ ԼՈՒՅՍՆ Է, որ չի թողնում երկրներ, հատկապես տկար, փոքր երկրներ զարգանան․․․

Ավելին ակնկալել ու հիասթափվել, կարծում եմ` հիմարների ժանրից կարող է լինել, քանի որ hայ Ժողովուրդը հասկանում է, որ Հայաստանը գտնվում է ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ: Հայ Ժողովուրդը ՊԵՏՔ ՈՒՆԻ ԱՐԴԻԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ, ԶԻՆԱՄԹԵՐՔԻ: ԱՄԵՆԱԹԱՆԿ ԿԱՐԵՎՈՐ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԵՏՔԵՐՆ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ, որի համար hայ Ժողովուրդը ՄԻՇՏ ԷԼ ՊԱՏՐԱՍՏ Է ԵՂԵԼ ԶԻՋԵԼ ՈՒ ՎՃԱՐԵԼ ՀԱՆՈՒՆ ԻՐ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՈՒ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅԱՆ: Հայ ժողովուրդը կնախընտրի աղքատ ապրել, սակայն զավակ չկորցնել սահմանին, պետք եղած սպառազինություն, տեխնիկա չունենալու պատճառով։

Հուսով եմ, որ Փաշինյանի կառավարությունը ՄԵԾ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԿԴԱՐՁՆԻ, ՈՒ ՉԻ ԽՆԱՅԻ ՈՉ ՄԻ ԼՈՒՄԱ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՈՒ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒ ԱՐՑԱԽԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ․․․

Սրանից ավել ի՞նչ այլ սպասելիքներ կարող է ունենալ հայ ժողովուրդը, որ տառապել է հազարամյակներ թուրք հարևանների պատճառով։ Երեսուն տարիներ, նման տարրական բան չհասկացան Ննժդեհական սեպող, իշխող անցյալ կուսակցություններ ու խմբավորումներ․․․

ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ԲԱՆԱԿԻ ՀԶՈՐԱՑՈՒՄ, ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՊԱՐՍՊԱՊԱՏՈՒՄ․․․․

ՈՉ ՄԻ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻ ՄԱՀ ՍԱՀՄԱՆՈՒՄ․․․

Եթե հարցնեք ինձ, սրանք են իմ ակնկալիքները Փաշինյանից ու այս իշխանություններից․․․

Իսկ նրանք, որ խաբում են հայ ժողովրդին, որ վեց ամսում կամ մեկ տարում չեն հարստացել Փաշինյանի ղեկավարման օրոք, դա դավաճանների ու խաբեբաների քարոզարշավը կլինի գալիք ամիսներին ու տարիների ընթացքում։

ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ ԱՐՑԱԽԻ ՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՀԱՄԱՐ․ ԴԱ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել