Azatutyun.am-ը գրում է.

Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը կալանավորված է: Այս մասին «Ազատությանը» տեղեկացրեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:

Վերաքննիչ դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել Քոչարյանի կալանավորման մասին առաջին ատյանի որոշումը: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանավորումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել