«Եսասեր» արտահայտությունը ոչ միշտ է նշանակում, որ դուք սխալ եք գործում։ Ավելի շուտ դուք դադարել եք լուռ լինել և սովորել եք առաջ տանել ձեր ցանկությունները, ինչը շատերի սրտով չէ։

Ահա 5 «եսասիրական» արարք, որոնք իրականում վկայում են ձեր հոգեբանական հասունության մասին։

Փոխհատուցման պահանջ

Սխալ դասավորություն, չափից դուրս աղի ապուր կամ էլ փչացած ապրանք․ սրանք դժգոհելու իրական պատճառներ են։ Մասնագետները նշում են, որ նախ պետք է մատնանշել դժգոհության պատճառները և խնդրել, որ շտկեն այն։ Եթե հնարավոր չէ շտկել այն, ապա անհրաժեշտ է փոխհատուցում պահանջել։

Փոխհատուցման տարբերակներ՝

  • Նոր ծառայություն հաստատության հաշվին,
  • Ապրանքի վերադարձ,
  • Զեղչ կամ նվեր քարտ որևէ ծառայության համար,
  • Մեկանգամյա ֆինանսական փոխհատուցում։

Փոխհատուցման հարցերը կարող է լուծել հաստատության մենեջերը կամ սեփականատերը։

Անգործության մատնվել

Արդյունավետության պակասի կամ պարտականությունները չկատարելու պատճառով առաջացած մեղքի զգացումն ինքնավստահության պակասի հետևանք է։ Մենք կարդում ենք արդյունավետության բարձրացման վերաբերյալ տարբեր նյութեր, սակայն մոռանում ենք, որ մեզ էլ է հանգիստ պետք։

Զբաղեցնել սեփական տեղը

Գնացքում կամ ինքնաթիռի մեջ միշտ կգտնվեն մարդիկ, ովքեր կառաջարկեն փոխվել տեղերով՝ որպես բացատրություն մի շարք պատճառներ բերելով։ Այսպես՝ դուք պարտավոր չեք տեղափոխվել, եթե ինքներդ դա չեք ցանկանում, և այդ արարքի համար հարկավոր չէ բացատրություն տալ։ Վերջիվերջո, ցանկալի տեղը միշտ կարելի է նախօրոք ամրագրել։

Արարքներ անել սեփական անձի համար

Ուրիշի համար ապրելը կողքից հնարավոր է՝ բարոյական արարք թվա, սակայն այն ի վերջո կործանման կհանգեցնի։ Հոգեբանական հասունությունը նշանակում է, որ դուք ի վիճակի եք ձեր սեփական ցանկություններն ու երազանքները տարբերել ձեր վզին «փաթաթվածներից»։ Իմիջիայլոց, հոգեբանները վստահ են, որ միայն առողջ ինքնագնահատական ունեցող մարդիկ կարող են իրենք իրենց համար կարևոր արարքներ անել, ամուր ընտանիք կազմել և լավ ծնող լինել։

Չվախենալ հասարակական կարծիքից

Մենք ուժեղ անհատներին հարգում ենք իրենց ինքնաարտահայտման և զգացմունքների ազատ արտահայտման համար։ Նրանք չեմ վախենում իրենց կարծիքն արտահայտելուց կամ էլ ծիծաղելի թվալուց։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել