Boomnews.am-ը գրում է.
Հայ բիզնեսմենները, ովքեր գումարի պակաս չունեն, նախընտրում են, որ իրենց ապրանքանիշը կամ ծառայությունները գովազդեն հայտնիները՝ հույս ունենալով, որ նրանց երկրպագուները կընտրեն հենց այդ ապրանքանիշը կամ ծառայությունները։ Ինչպես ամեն ինչ կյանքում, այդպես էլ գովազդային աշխարհի պահանջված հայտնիները անընդհատ փոփոխվում են։
Boomnews.am-ը ներկայացնում է հայ հայտնիներ, ովքեր ամենանախընտրելին են բիզես գովազդների համար։
Արփի Գաբրիելյան
Իր երգարվեստով քիչ հայտնի դերասանուհի Արփի Գաբրիելյանը «Ֆուլլ հաուս» սիտկոմից հետո դարձել է ամենահայտնիներից մեկը։ Նրա ինստագրամի մեծ հետևողների շնորհիվ, ինչպես նաև իր սիրված ու ճանաչված լինելու համար Արփին այսօր շատ բիզենսների համար նախընտրելի թեկնածու է։ Ավելին, Արփին բացի գովազդներում նկարահանվելուց ունի նաև այլ ծառայություն ապրանքանիշի գովազդում ինստագրամի միջոցով։ Արփիի ծառայությունների գովազդման գների մասին շատ տեղեկատվություն չկա, բայց դերասանուհին վերջերս՝ «Լավ երեկո» ծրագրի շրջանակում կես կատակ ու կես լուրջ նշեց, որ այդ ծառայությունները էժան ծառայությունների շարքին չի դասվում։
Նազենի Հովհաննիսյան
Շոուբիզնեսի ամենասիրված, ամենագեղեցիկ ու ամենագրագետ ներկայացուցիչներից մեկը Նազենին շատ ու շատ ապրանքանիշների «դեմքն է» եղել իր կարիերայի ընթացքում։ Նրա մասին երկար պետք չի գրել, միայն կարելի է ասել, որ ինչքան էլ փոխվեն նախապատվությունները ու ավելանան նոր գովազդային «դեմքեր» Նազենին երբեք չի կորցնում լավագույն հնգյակում իր պատվավոր տեղը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ