Ուրախությամբ տեղեկացա, որ մեր ժողովուրդը իր բողոքի ձայնն է բարձրացրել ընդդեմ «Հայ Կրոնի հեղափոխություն» անվամբ ապազգային գործընթացի դրոշակակիրների, որոնք, վարձկանները լինելով որոշ տերերի, ապահովում են իրենց, ազգի պահպանման մի պատ քանդողներից մեկն էլ իրենք են հանդիսանում, այն աստիճան, որ առանց հասկանալու, թե ինչ է իրենից նեկայացնում Հայորդյաց տներ հասկացողությունը, որի ստեղծման նպատակը նախ մեր մանուկներին, պատանիներին փողոցային կյանքից փրկելով բերել և արարման ոգին փոխանցելն էր, հայեցի և ազգային դաստիարակություն տալն է նրանց, ազգով իբրև թե մտահոգ, փափուկ բազմոցակիրներ, ենթարկվելով իրենց տերերի հրամաններին, կոչ են անում զգուշանալ Կոմիտաս վարդապետից, քանի որ նա սկաուտներ է աճեցնում։ Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ, երբ մտավորականդ այս մակարդակի է, երբ նրա համար սրբությունը միայն անձնական շահ և ազգային արժեքի վրա ոռնոց բարձրացնել է նշանակում։ Ցավալի է, որ այս դերասանական շոուն, որ կազմակերպում են այս մարդուկները՝ կրկնօրինակած աղանդավոր քարոզիչների շոուին, իբրև թե փրկության կոչով օգնում են, սակայն ոչ թե ազգին ազգ մնալուն, այլ ճիշտ հակառակը, ազգին իրենց ապազգային կոչերով դարձնելու անորոշություն։ Շատ լավ իմանալով, որ այն անձը, ով մատնված է անորոշության, նա արդեն մոլորված, կորած անձ է։ Ահա թե ինչ են անում այս սուտ կազմակերպության սուտ պրոպագանդիստները։ Իբրև թե դեմ խոսելով եկեղեցուն, եկեղեցին հայտարարելով հրեական գաղափարախոսության տարածողներ՝ հենց իրենք իրենց նշած անձանց հլու և հնազանդ ծառաներն են, ծառաներ, որոնք գործում են հատուկ հրահանգով և հատուկ նպատակներով, որի նպատակը մեկն է, քայքայել հայ ԱԶԳԻ միասնականությունը։ Ահա թե ովքեր են այսպես կոչված հայ կրոնի ՏՐՈՑԿԻՆԵՐՆ ու ԼԵՆԻՆՆԵՐԸ։ Մի հավատացեք նրանց և ոչ մի խոսքին, Մամոնային ծախված այդ ողորմելիների նպատակը մեկ բան է՝ շեղել Հայ ԱԶԳԻՆ իր սրբազան ճանապարհից և տանել այն ճանապարհով, որի անունն է մորթապաշտություն։ Երբ Լոս Անջելեսում նստած իբրև թե մտահոգ են իրենց հայրենակիցների ծանր վիճակով։ Եվ ինչ-որ խամաճիկ, որպես մեր օրերի Մարթին Լութեր փորձ է կատարում իր մեկնաբանական նոր դպրոցի մեթոդներով քանդել հիմքերը՝ առանց ասելու՝ որն է իր հիմքերը... Զգուշացեք այս անտիքրիստներից, որոնք մի նոր շարժման ոչխարամորթ գայլեր են։ Որոնք չունեն նպատակ, այլ հրահանգ, տրված իրենց, իրենց իսկ գլխավերևում։ Եվ այդ տերերը, իրենց սեղանի փշրանքներով սնելով ավետարանական այս շներին, «հաչեցնում» են իրենց իսկ օգտի համար, մինչդեռ այս ողորմելիները, նման Գրիգոր Զոհրաբի, չեն հասկանում, որ ամեն մի լիմոն քամվելուց հետո հայտնվում է կյանքի աղբամանում։ Սպասեք, և ձեր այդ օրն էլ կգա։
Սիրելիներ, կոչ եմ անում ձեզ բոլորիդ՝ ջնջեք ձեր կայքէջից նրանց և կազատվեք կոբրային համարժեք թույնից, որը չի սպանում մարմինը, այլ սպանում է ԱԶԳային հոգին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել