Երեկ Գյումրիից ս***** արված Վանյանի պաշտպաններն այսօր զարթնել են ու վայ-վույը դրել։ Այդ առիթով մի քանի գրառում արեցի Ֆեյսբուքում, ստորև բոլորը միասին դնեմ, քանի որ մեկը մյուսի շարունակությունն է։
Epress-ը տեսանյութ է տարածել, թե իբր «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը կայացավ»։ Սուտ է։ Գյումրիից դուրս շպրտվելուց հետո ճանապարհին Վանյանը մտել են ինչ-որ ռեստորան, դահլիճ են վարձել ու «փառատոն արել»։ Նույն հաջողությամբ կարող էր իր տան պահարանում «փառատոն» անցկացնել։
Վանյանի՝ «կարծիք արտահայտելու իրավունքը» հարգելու պաշտպանները «չեն նկատում», որ այդ կարծիքը վիրավորում է հազարավոր մարդկանց։ Այսինքն այսպես է ստացվում. «Դուք պարտավոր եք հարգել Վանյանի՝ ձեզ վիրավորելու ազատությունը»։
Արդյո՞ք պիտի հարգենք մեզ ոչնչացնել, ստորացնել, «կորցնել» ուզող ամեն ոք կարծիքը, իսկ եթե համաձայն չենք, ապա մեր անհամաձայնությունը պիտի արտահայտենք ընդամենը որպես «հնարավոր կարծիքներից մեկը», շատ նրբանկատ ձևով, որ հանկարծ վանյանոիդների նուրբ հոգին չվիրավորվի...
Ադրբեջանցիները՝ հուզիչ մեկնաբանություններով, տարածում են Վանյանի վիդեոները։ Տեսեք-տեսեք, «անհանդուրժող հայերը չեն ուզում մեր ֆիլմերը դիտել»։ Վանյանին դուխ ու փող տվողների նպատակներից մեկն էլ դա է։ Սրտից թույլ հայերն էլ են հուզվում. «Վայ, բա մենք հո վայրենի չենք, մենք քաղաքակիրթ ենք, չի կարելի այսպես»։ Մեր ռեգիոնում ձեր պատկերացրած «քաղաքակիրթները» վաղուց արդեն պատմության գերեզմանոցում են։ Մի շփոթեք քաղաքակիրթ լինելը ոչխար լինելու հետ. դրանք տարբեր բաներ են։
Նյութի աղբյուր՝ http://ahousekeeper.livejournal.com/1047035.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել