Մենք սիրում ենք Մարկեսին այն բանի համար, որ նրա միֆերով ու հանելուկներով լեցուն պատմվածքները ցանկանում ենք կարդալ նորից ու նորից։ Նա շատ բան է պատմել մարդկությանը։ Մարկեսն իր կախարդական կյանքի ընթացքում տեսել է հազարավոր հեքիաթներ, որտեղ մարդիկ սիրել գիտեն, գիտեն նաև իրականում ապրել անգամ պատերազմի և ժանտախտի ժամանակ։
1․ Թույլ մի տուր քեզ մահանալ, քանի դեռ չես վայելել այս հրաշքը՝ քնել սիրելի էակի հետ։
2․ Ցանկացած իր կենդանի է։ Պետք է միայն կարողանալ արթնացնել նրա հոգին։
3․ Եթե դուք հանդիպեք ձեր իրական սիրուն, ապա նա ձեզանից ոչ մի տեղ չի փախչի ո՛չ մեկ շաբաթից, ո՛չ մեկ ամսից, ո՛չ էլ մեկ տարուց։
4․ Ընթրիքի սեղանի շուրջ էլ կարելի է սիրել այնպես, ինչպես անկողնում։
5․ Ժպտա և դժբախտությանը հաճույք մի պատճառիր։
6․ Պատասխանիր նրան՝ ԱՅՈ։ Անգամ եթե վախենում ես, անգամ եթե հետո կփոշմանես, քանի որ եթե պատասխանես ՈՉ, ապա կտառապես այդ մտքից ողջ կյանքումդ։
7․ Չկա դեղ, որը կբուժի այն ամենը, ինչը կարող է բուժել երջանկությունը։
8․ Ով երկար է սպասել, կարող է մի քիչ էլ սպասել։
9․ Ես գլխարկ չեմ դնում, որպեսզի ստիպված չլինեմ հանել այն ինչ-որ մեկի առջև։
10․ Հանգիստ եղիր, մահանալն ավելի դժվար է, քան թվում է իրականում։