Ֆրանսիայի բնակչին, ով իր երեխաներին կերակրում էր միայն խմորեղենով և կոկա–կոլայով, դատապարտել են երեք ամսվա ազատազրկման, գրում է Le Figaro պարբերականը։

Ալկոհոլիզմով տառապող տղամարդը միայնակ էր դաստիարակում իր երեք և չորս տարեկան տղաներին։ Նրանց բնակարանում չկար ոչ մահճակալ, ոչ սառնարան և ոչ էլ՝ խաղալիքներ։

Տարօրինակ ընտանիքը գրավել է սոցիալական ծառայության ուշադրությունը։ Պարզվել է, որ տղաներին կերակրում են միայն խմորեղենով և կոկա–կոլայով։ Նման սննդակարգի պատճառով մեծ տղայի յոթ ատամները ստիպված են եղել հեռացնել։

Այժմ երեխաները խնամակալների մոտ են գտնվում։ Հորը բանտ են տեղափոխել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել