Փաշինյան․ «ԱԺ պատգամավորներից մեկի նկատմամբ կոռուպցիոն բնույթի քրեական գործ կա, որն արդեն 100%-ով ապացուցված է: Արդեն երկու ամիս է՝ պաշտոնական մի թղթի ենք սպասում, որը ստանալուն պես պատգամավորին կալանավորելու ենք»։

Անձեռնմխելիության հարցը՝ մի կողմ․․․ Էն, որ Նիկոլն ասում էր․ «Մարտի մեկը լրիվ բացահայտված ա», բայց 2 ամիս անց էլ ոչ մի բան հայտնի չէ, էդ էլ մի կողմ․․․

Բայց զգո՞ւմ եք, որ այս մարդն, ամենացածրորակ շանտաժից բացի, այլ գործիքի չի տիրապետում։

Որ ասում էի՝ իր նախընտրական մեթոդը «պատանդներ վերցնելն է», հետս կռիվ էիք անում։ Պատանդ վերցնել, պատանդ վերցնելով սպառնալ․․․

Թե բա՝ «Նիկոլ Փաշինյանը երբեք չի կարող դառնալ բռնապետ», թե բա՝ «ժողովրդավարությունը մեր հավատամքն է»։

Բռնապետությունը հենց էս ա, պոզով-պոչով հո չէ․․․

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել