Օրեր առաջ ադրբեջանական բանակը մի քանի անգամ կրակ բացեց Տավուշի շրջանի գյուղի և միջպետական ճանապարհի ուղղությամբ։ Բոլորս հիշում ենք տեսանյութը, թե ինչպես էին երեխաները բակում խաղում ու կրակոցների ձայները լսելուց լացելով փախչում տուն։

Արդեն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ադրբեջանական բանակը տարածում է հայտարարություն, որ հայկական կողմը կրակի տակ է պահել Տավուշին հարակից ադրբեջանական դիրքերը և ըստ իրենց՝ ևս 4՝ Մունջուղլու, Քոխանեբի, Ասրիկ-Ջիրդախան և Գարալար գյուղերը։ Ստացվում է այնպես, որ Ադրբեջանի 3 շրջան՝ Թովուզի, Թերթերի և Աղդամի շրջանները եղել են հայկական բանակի կրակի տակ։

Ռազմական դիրքերից դուրս կատարված ցանկացած կրակոցի միակ մեղավորն ադրբեջանական բանակի ղեկավարությունն է, քանի որ բոլորս էլ արդեն գիտենք, որ սահմանամերձ գյուղերում ադրբեջանական բանակը տեղադրում է ռազմական տեխնիկաներ և գյուղը վերածում ռազմական բազայի, որտեղից ժամանակ առ ժամանակ կրակում են հայկական դիրքերի, գյուղերի և ճանապարհների վրա։ Հայաստանի զինված ուժերը հաշված րոպեների ընթացքում վերացնում են նշված ռազմական բազաները։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել