Tert.am-ը գրում է.

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված հստակ ժամկետներ չի կարող ասել։ Նա այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, թե խորհրդարանի աշխատանքային խումբը նույնիսկ իր աշխատանքները չի ավարտել։

«Չեմ կարող ասել ժամկետ։ Գիտեք, որ ԱԺ-ում ստեղծել ենք համապատասխան աշխատանքային խումբ, որն աշխատում է օրենսդրության բարեփոխումների վրա և այս առումով աշխատանքները չեն ավարտվել ու շատ անելիքներ կան»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Սահմանադրական փոփոխությունների հնարավորությանը, որով կառավարությունը նաև առաջարկում է խորհրդարանին ինքնալուծարման ինստիտուտը, Արա Բաբլոյանը նկատեց, որ խորհրդարանը առաջարկությունների փաթեթը դեռևս չի ստացել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել