Tert.am-ը գրում է.

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարող ասել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում նկատի ուներ, երբ խոսում էր այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր «թաքուն» բանակցում են ՀՀԿ-ի հետ։ Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հարցը հենց վարչապետին պետք է ուղղել։

«Ես կարող եմ իմ տեսակետն ասել Փաշինյանի ելույթի շուրջ․ միակ բանը, որ ստացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, պայքարելն է ՀՀԿ-ի դեմ։ Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի, Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ, որ երկրի  վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական  պայքարը նախորդ իշխանությունների դեմ»,- ասաց նա։

Աշոտյանը վարչապետ Փաշինյանի ելույթը ժողովրդական լեզվով որակեց այսպես՝ Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» իր դաշնակիցներին։ Նրա համար ակնհայտ է, որ վարչապետի ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել