Ընտրեք սեղանը, որը ձեզ դուր է գալիս։

Սեղան 1

Տվյալ պահին դուք գտնվում եք սթրեսային իրավիճակում։ Դուք բավականին անտարբեր եք շրջապատող մարդկանց հանդեպ։ Ձեզ հանգիստ է հարկավոր։ Զբաղվեք սիրած գործով, եղեք միայնակ ձեզ հետ։ Իսկ եթե ձեզ ինչ-որ մեկը ձեզ իր կողմ է քաշում կամ ձեզ ցավ է պատճառում, ասեք վիրավորողին այդ մասին։ Երբեք մի լռեք։

Սեղան 2

Դուք միշտ փորձում եք հասնել լավագույնին և պատրաստ եք այդ ամենի համար մեծ ուժեր ներդնել։ Սակայն տվյալ պահին դուք ուզում եք հանգստանալ և զվարճանալ։ Դրա համար էլ հարկավոր է կատարել ձեր ցանկությունները, որպեսզի հետո լցնեք ձեր աշխատանքային պոտենցիալը և էներգիան։

Սեղան 3

Դուք շատ ոգևորվող եք։ Այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ամեն ինչ շրջապատում այնպես չէ։ Սակայն հարկավոր չէ անհանգստանալ։ Դուք պարզապես փորձում եք իդեալականացնել այս աշխարհը։ Իսկ դա միշտ չէ, որ հաջողվում է։ Մի հուսահատվեք, եթե ձեզ մոտ ոչինչ չի ստացվում։ Մի փոքր շունչ քաշեք, և դա ձեզ կօգնի։

Սեղան 4

Դուք միշտ թերագնահատում եք ձեզ և համարում, որ ուրիշներն ավելի լավն են, քան դուք։ Ձեզ մոտ ցածր ինքնագնահատական է։ Դա բացասաբար է ազդում ձեր կյանքի վրա։ Վերանայեք ձեր վերաբերմունքն ինքերդ ձեր հանդեպ։ Այդպես չի կարելի։ Դուք արժանի եք ավելի լավին։ Հիշեք դրա մասին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել