Artsakhpress.am-ը գրում է.
Համացանցի աստղն Արցախ է եկել ընտանիքի անդամների և ընկերների ուղեկցությամբ:
Արցախում նրա առաջին կանգառը հրաձգարանում էր, որտեղ նա զենքի տարբեր զինատեսակներից կատարել է հրաձգություն:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Դեն Բիլզերյանն ասաց, որ Արցախում ամեն ինչ հրաշալի է և նա պարզապես ցանկանում էր լինել իր հայրենքում ու լավ ժամանակ անցկացնել: Խոսելով Հայասատանում զինվորական հաշվառման անցնելու մասին, Դ. Բիլզերյանն ասաց. «Ես զինվորական փորձ ունեմ, և մեծ պատիվ է այդ փորձառությունը ծառայեցնել հայրենիքիս»:
Հրաձգարանից հետո Դեն Բիլզերայնն այցելել է «Մենք ենք մեր լեռները» հուշարձան:
Դեն Բիլզերյանի հայրը՝ Փոլ Բիլզերյանն ասաց, որ իր նախնիները Ցեղասպանությունից հետո գաղթել են ԱՄՆ Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգից: «Արցախը մեծ պատմություն ունեցող վայր է, և ես շատ ուրախ եմ, որ իմ որդիների հետ գտնվում եմ այստեղ: Ես շատ կցանկանայի, որ Արցախում պատերազմ չլինի, և ադրբեջանցիները հասկանան և ճանաչեն, որ սա հայկական հող է»,- ասել է Փ. Բիլզերյանը:
Դեն Բիլզերյանի եղբայրն՝ Ադամ Բիլզերյանն էլ իր հերթին ասաց, որ իրեն Արցախում շատ լավ է զգում, քանի որ հայ է և հայկական ազգանուն է կրում: «Այստեղ ամեն ինչ հիանալի է: Սակայն շատ վատ է, որ ադրբեջանցիները փորձում են այստեղ անընդհատ վտանգի տակ պահել»,- նշել է Ա. Բիլզերյանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել