Մոտավորապես 10-15 վայրկյան նայեք հետևյալ նկարին և ասեք՝ ի՞նչ գույն տեսաք։ Հետո ներքևում ստուգեք արդյունքը։

Կարմիր

Մարդկանց 35%-ը ասում է, որ նկարին մի քանի վայրկյան նայելիս այն իրեն կարմիր է թվացել։ Եթե դուք էլ այդ գույնը տեսաք, ապա շնորհավորում ենք, ձեր IQ-ն միջին ցուցանիշից բարձր է։ Բացի այդ՝ դուք կյանքում շատ արագ եք կարողանում կողմնորոշվել։ Անգամ եթե հայտնվում եք փակուղում, այնտեղից ելք գտնելը ձեզ համար բարդ բան չէ։ Նույնը կարելի է ասել շատ այլ դեպքերում ևս․ առհասարակ ձեզ հեշտությամբ հաջողվում է լուծել անլուծելի թվացող խնդիրներ, ամեն ինչ կարգավորել ու ամեն ինչ իր տեղը գցել։

Դեղին

10 հոգուց միայն 2-ն է նկարի վրա դեղին գույն տեսնում, ինչը նշանակում է, որ դուք ֆենոմենալ մարդ եք՝ յուրահատուկ ունակություններով։ Դուք իսկապես շատ խելացի եք, հավանաբար շատ լավ շախմատ եք խաղում։ Ձեզ բոլորը սիրում են, քանի որ դուք գիտեք ինչպես վարվել դիմացինի հետ և ամեն մի փոքր բանի համար հայտնում եք ձեր շնորհակալությունը։

Կապույտ

Մարդկանց մյուս 30%-ն էլ պնդում է, որ նկարին նայելիս կապույտ գույն է տեսնում։ Իրականում, այս մարդիկ այնքան էլ չեն փայլում իրենց ինտելեկտուալ կարողություններով, բայց, այնուամենայնիվ, շատ վստահելի և զգացմունքային բնավորություն ունեն։ Եթե նկարի վրա կապույտ եք տեսել, ապա հավանաբար կյանքի ցանկացած բնագավառում շատ մեծ դժվարությամբ եք որոշումներ կայացնում, միշտ տատանվում եք։ Կարևորը՝ ձեր շրջապատի համար դուք շատ թանկ և անփոխարինելի մարդ եք։

Կանաչ

Նկարի կենտրոնում կամ այլ հատվածներում կանաչ գո՞ւյն տեսաք։ Դուք բախտավոր եք, քանի որ մարդկանց միայն 15%-ն է այս նկարի վրա կանաչ գույն տեսնում։ Դուք շատ տաղանդավոր եք, իսկ եթե կարծում եք՝ անտաղանդ եք, ապա սխալվում եք․ գուցե ձեր տաղանդները թաքնված են և բացահայտվելու կարիք ունեն։ Բացի այդ՝ դուք ի ծնե առաջնորդ եք՝ օժտված մյուսներին կառավարելու հմտություններով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել