Ցանկացած մարդու դուր չի գալիս տհաճ հոտը, և իհարկե, նա փորձում է ազատվել դրանից ինչ-որ միջոցների շնորհիվ՝ գնելով օդի տարբեր թարմացնող միջոցներ` բուրավետ մոմեր և այլ բաներ։ Սակայն եթե դուք ուզում եք հրաժարվել քիմիական նյութերից և ստեղծել ձեր տան սեփական բույրը, ապա ձեզ հարկավոր է ընդամենը եթերային յուղ։

Եթերային յուղերի մեծամասնությունն արտադրվում են դեղաբույսերից և մրգերի կորիզներից։ Յուղերի օգնությամբ կարելի է լավ տրամադրվել, թուլանալ և հանգստանալ։ Պարզապես քսեք մի քանի կաթիլ ձեր սիրելի եթերային յուղից անձեռոցիկի կամ զուգարանի թղթին, և ձեր տունը կլցվի հաճելի բույրով և հրաշալի էներգետիկայով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել